15.02.21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը, այդ իսկ նպատակով Փետրվարի 17-ին ժամը 13:00-ին Ազատանի մշակույթի տանը կկայանա հանդիպում:Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հետևյալ հստակ ժամկետները․1.Գարնանային ցրտահարություն ռիսկից խաղող, ծիրան, դեղձ մշակաբույսերի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը:2.Կարկտահարություն և գարնանային ցրտահարություն ռիսկերից վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը: 3.Կարկտահարություն ...
Մանրամասն |
|
10.02.21
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն
|
Հարգելի՛ բնակիչներ,Մեկնարկում է Եվրոպական միության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրի Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող բաղադրիչի հետաքրքրությունների ներկայացման մրցութային 2-րդ փուլը։Ծրագրի նպատակն է կանաչ, արտաքին միջավայրին հնարավորինս անվնաս գյուղատնտեսության և ներառական, կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման միջոցով ապահովել ընդհանուր աճ:ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում hատիկաընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն առաջարկները կստանան աջակցություն ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների տրամադրման ...
Մանրամասն |
|
05.02.21
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔ
|
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունները դարձան Արցախյան երկրորդ պատերազմի պատճառ: Ադրբեջանա-թուրքական ագրեսիան, որին մասնակցեցին նաև տարբեր երկրներից ժամանած հազարավոր վարձկան ահաբեկիչներ, սպառնալիք դարձավ տարածաշրջանում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը: Հայ ժողովուրդը հերոսաբար դիմակայեց թուրքական արնախում քաղաքական նկրտումներին ու յաթաղանի հերթական ոտնձգություններին: Հերոսամարտում ունեցանք բազմաթիվ զոհեր: Հայ մարտիկներն իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի պաշտպանության համար: Ավաղ այս պահին ունեցանք պարտություն, սակայն հայրենիքի համար պայքարը մեր ողջ կյանքի ընթացքում մնում է առաջնային հարց: Մեր հերոսների ...
Մանրամասն |
|
22.01.21
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանի գրասենյակը (IOM, International Organization for Migration) աջակցում է աշխատանքային միգրանտներին փոքր ձեռնարկություններ հիմնելու հարցում:
|
ՔՈՎԻԴ-19 համավարակի և վերջինիս հետ կապված ճամփորդության սահմանափակումների բացասական հետևանքները մեղմելու համար՝ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանի գրասենյակը (IOM, International Organization for Migration) աջակցում է աշխատանքային միգրանտներին փոքր ձեռնարկություններ հիմնելու հարցում` տրամադրելով միկրո դրամաշնորհներ և բիզնես խորհրդատվություն, ապահովելով կայուն ապրուստ, և միաժամանակ ընդլայնում է եկամտի ստեղծման հնարավորությունները Շիրակի մարզում, որն ամենից շատ աշխատանքային միգրանտներ ունեցող մարզերից մեկն է։ Ծրագրի արդյունքում Ազատան համայնքի 21 բնակիչներ/ընտանիքներ հնարավորություն են ստացել ստեղծել փոքր բիզնես և ունենալ այլընտրանքային զբաղվածություն իրենց հայրենիքում։ ...
Մանրամասն |
|
20.01.21
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ փոփոխվել են անշարժ գույքի եկամտատեսակների համար բացված հաշվեհամարները, որոնց միջոցով դուք կարող եք վճարել ձեր հարկային պարտավորությունները: Ստորև ներկայացնում ենք նոր բացված գանձապետական հաշվեհամարները՝ 900215004335 Անշարժ գույքի հարկ /ֆիզիկական անձանց/ Ազատան համայնք 900215004004 Անշարժ գույքի հարկ /իրավաբանական/ անձանց Ազատան համայնք
|
|
20.11.20
ՀԱՄԱՅՆՔՆ ԱՋԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽԻՆ
|
Շիրակի մարզի Ազատան համայնքն արցախյան պատերազմի ծանր օրերին ադրբեջանա-թուրքական ահաբեկչության դեմ համայնքի բնակիչ սպաների, ժամկետային զինծառայողների, կամավորական խմբերի մասնակցությամբ պայքար է մղել ոչ միայն առաջնագծում՝ այլ նաև զգալի աջակցություն է ցուցաբերել թիկունքում։ Մանրամասն
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |