Այսօր: Շաբաթ, 17 Ապրիլի 2021թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.02.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը, այդ իսկ նպատակով Փետրվարի 17-ին ժամը 13:00-ին Ազատանի մշակույթի տանը կկայանա հանդիպում:Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հետևյալ հստակ ժամկետները․1.Գարնանային ցրտահարություն ռիսկից խաղող, ծիրան, դեղձ մշակաբույսերի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը:2.Կարկտահարություն և գարնանային ցրտահարություն ռիսկերից վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը: 3.Կարկտահարություն ... Մանրամասն
10.02.21 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն
Հարգելի՛ բնակիչներ, Մեկնարկում է Եվրոպական միության  «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրի Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող բաղադրիչի հետաքրքրությունների ներկայացման մրցութային 2-րդ փուլը։Ծրագրի նպատակն  է կանաչ, արտաքին միջավայրին հնարավորինս անվնաս գյուղատնտեսության և ներառական, կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման միջոցով ապահովել ընդհանուր աճ: ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում hատիկաընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն առաջարկները կստանան աջակցություն ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների ... Մանրամասն
05.02.21 ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունները դարձան Արցախյան երկրորդ պատերազմի պատճառ:  Ադրբեջանա-թուրքական ագրեսիան, որին մասնակցեցին նաև տարբեր երկրներից ժամանած հազարավոր վարձկան ահաբեկիչներ, սպառնալիք դարձավ տարածաշրջանում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը: Հայ ժողովուրդը հերոսաբար դիմակայեց թուրքական արնախում քաղաքական նկրտումներին ու յաթաղանի հերթական ոտնձգություններին: Հերոսամարտում ունեցանք բազմաթիվ զոհեր: Հայ մարտիկներն իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի պաշտպանության համար: Ավաղ այս պահին ունեցանք պարտություն, սակայն հայրենիքի համար պայքարը մեր ողջ կյանքի ընթացքում մնում է առաջնային հարց: Մեր հերոսների ... Մանրամասն
22.01.21 ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանի գրասենյակը (IOM, International Organization for Migration) աջակցում է աշխատանքային միգրանտներին փոքր ձեռնարկություններ հիմնելու հարցում:
ՔՈՎԻԴ-19 համավարակի և վերջինիս հետ կապված ճամփորդության սահմանափակումների բացասական հետևանքները մեղմելու համար՝ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանի գրասենյակը (IOM, International Organization for Migration) աջակցում է աշխատանքային միգրանտներին փոքր ձեռնարկություններ հիմնելու հարցում` տրամադրելով  միկրո դրամաշնորհներ և բիզնես խորհրդատվություն, ապահովելով կայուն ապրուստ, և միաժամանակ ընդլայնում է եկամտի ստեղծման հնարավորությունները Շիրակի մարզում, որն ամենից շատ աշխատանքային միգրանտներ ունեցող մարզերից մեկն է։ Ծրագրի արդյունքում Ազատան համայնքի 21 բնակիչներ/ընտանիքներ հնարավորություն են ստացել ստեղծել փոքր բիզնես և ունենալ այլընտրանքային զբաղվածություն իրենց հայրենիքում։ ... Մանրամասն
20.01.21 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ փոփոխվել են անշարժ գույքի եկամտատեսակների համար բացված հաշվեհամարները, որոնց միջոցով դուք կարող եք վճարել ձեր հարկային պարտավորությունները: 

Ստորև ներկայացնում ենք նոր բացված գանձապետական հաշվեհամարները՝

900215004335 Անշարժ գույքի հարկ /ֆիզիկական անձանց/  Ազատան համայնք

900215004004 Անշարժ գույքի հարկ /իրավաբանական/ անձանց  Ազատան համայնք

20.11.20 ՀԱՄԱՅՆՔՆ ԱՋԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽԻՆ

Շիրակի մարզի Ազատան համայնքն արցախյան պատերազմի ծանր օրերին ադրբեջանա-թուրքական ահաբեկչության դեմ համայնքի բնակիչ սպաների, ժամկետային զինծառայողների, կամավորական խմբերի մասնակցությամբ պայքար է մղել ոչ միայն առաջնագծում՝ այլ նաև զգալի աջակցություն է ցուցաբերել թիկունքում։

Մանրամասն

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Հին գյուղի նոր պատմությունը
Հայաստանով մեկ. Ազատան
Մեր մարզիկները
Սբ. Ստեփանոս նախավկա եկեղեցի
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատան 1 փ. 30շ.
0312-6-00-13
azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner