Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՀՈՒԼԻՍԻ 2021թվականի N 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ 1.2-1) ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 15-Ն հրամանով հաստատված կարգի 3-րդ և 10-րդ  կետերի դրույթները`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ղուկաս Մուրազյանի (ծածկագիր 1.2-1) ատեստավորումն անցկացնել փաստաթղթային եղանակով 2021 թվականի օգոստոսի 10-ին ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանում: 2. Օրենքով սահմանված կարգով տեղեկացնել համայնքային ծառայողին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության ատեստավորման հանձնաժողովի անդամներին: 3. Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանի աշխատակազմի միջոցով:

 

Համայնքի ղեկավար`                                  ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ազատան