Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՕԳՈՍՏՈՍԻ 2020թվականի N 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 10 ՓՈՂՈՑ ԹԻՎ 35 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 

Քաղաքացի Բուրաստան Յաշայի Մկրտչյանը (ծնված 19/10/1970 թվական) դիմել է Ազատան համայնքի ղեկավարին` իր ընտանիքին՝ Ազատան համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1992 թվականի թիվ 2 որոշմամբ հատկացված 0,127 հեկտար մակերեսով բնակավայրերի տնամերձ հողամասի վրա գտնվող շենք շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու և օրինական համարելու խնդրանքով: Շիրակի մարզի Ազատան համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1992 թվականի թիվ 2 որոշմամբ Վազգեն Ասքանազի  Մկրտչյանին (ծնված 27/08/1966 թ.), Բուրաստան Յաշայի Մկրտչյանին (ծնված 19/10/1970թ.), Սվետլանա Վազգենի Մկրտչյանին (ծնված 25/12/1989թ.) և Գեղավարս Վազգենի Մկրտչյանին (ծնված 04/06/1991թ.) հատկացվել է 0,127 հեկտար տնամերձ հողամաս, որի վրա գտնվող,՝ Շիրակի մարզի Ազատան համայնքի 10 փողոց, 35 հասցեագրմամբ, 1991 թվականին կառուցված, 150,89 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 59,17 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը և 38,48 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղը հանդիսանում են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա: Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Քաղաքացի Բուրաստան Յաշայի Մկրտչյանը փաստացի տիրապետում և օգտագործում է 0,127 հեկտար մակերեսով տնամերձ հողամասը և նրա վրա գտնվող շենք-շինությունները, որոնք գործող օրենքի համաձայն համարվում են այն ֆիզիկական անձանց սեփականությունը, ովքեր տիրապետում են այդ գույքը` որպես սեփական գույք: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի դրույթներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1.Ճանաչել քաղաքացիներ Վազգեն Ասքանազի Մկրտչյանի (ծնված 27/08/1966թ.), Բուրաստան Յաշայի Մկրտչյանի (ծնված 19/10/1970թ.), Սվետլանա Վազգենի Մկրտչյանի (ծնված 25/12/1989թ.) և Գեղավարս Վազգենի Մկրտչյանի (ծնված 04/06/1991թ.)  ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը՝ Ազատան համայնքի 10 փողոց, 35 հասցեագրմամբ տնամերձ հողամասի վրա 1991 թվականին՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 150,89 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան, 38,48 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղի, ներառյալ աստիճանները և 59,17 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ և համարել օրինական՝ առանց վճարի գանձման:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի օգոստոսի 28-ին:

3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Համայնքի ղեկավար`                                  ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ազատան