Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020թվականի N 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 24 ՓՈՂՈՑ ԹԻՎ 36 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Քաղաքացի Մայիս Գուրգենի Կոխպեցյանը դիմել է Ազատան համայնքի ղեկավարին` իր ընտանիքին Ազատան համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1992 թվականի թիվ 2 որոշմամբ հատկացված 0,203 հեկտար մակերեսով բնակավայրերի տնամերձ հողամասի վրա, Ազատան համայնքի 24-րդ փողոց, թիվ 36 հասցեում ինքնակամ կառուցված 25.74 քառակուսի մետր և 44,0 քառակուսի մետր արտաքին մակերեսներով նկուղները, 3,42 քառակուսի մետր արտաքին մակերեսով աստիճանները, 1,32 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը, 85,87 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, 104,64 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը և 4,01 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպները օրինական ճանաչելու խնդրանքով: Շիրակի մարզի Ազատան համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1992 թվականի թիվ 2 որոշմամբ Մայիս Գուրգենի (ծնված  10.05.1964թ.) Հայկանուշ Խաչիկի (ծնված  17.10.1966թ.) Հասմիկ Մայիսի (ծնված 06.11.1987թ.) և Գուրգեն Մայիսի (ծնված 22.02.1989թ.) Կոխպեցյաններին հատկացվել է 0,203 հեկտար տնամերձ հողամաս, որի վրա գտնվող,՝ Շիրակի մարզի Ազատան համայնքի 24 փողոց, 36 հասցեագրմամբ, 1959-1980 թվականներին՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 25.74 քառակուսի մետր և 44,0 քառակուսի մետր արտաքին մակերեսներով նկուղները, ինչպես նաև 2010-2020 թվականներին՝ 2001 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված 3,42 քառակուսի մետր արտաքին մակերեսով աստիճանները, 1,32 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը, 85,87 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, 104,64 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը և 4,01 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպները հանդիսանում են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա: Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Քաղաքացիներ` Մայիս Գուրգենի Հայկանուշ Խաչիկի Հասմիկ Մայիսի և Գուրգեն Մայիսի Կոխպեցյանները, փաստացի տիրապետում և օգտագործում են 0,203 հեկտար մակերեսով տնամերձ հողամասը և նրա վրա գտնվող շենք-շինությունները, որոնք «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի դրույթների համաձայն, համարվում են այն ֆիզիկական անձանց սեփականությունը, ովքեր տիրապետում են այդ գույքը` որպես սեփական գույք: Համաձայն «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման կարգի 8, 9, 10, 11, 13 և 22.1 կետերի և «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի թիվ 470-Ն որոշման, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի դրույթներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1.Ճանաչել քաղաքացիներ Մայիս Գուրգենի (ծնված  10.05.1964թ.) Հայկանուշ Խաչիկի (ծնված  17.10.1966թ.) Հասմիկ Մայիսի (ծնված 06.11.1987թ.) և Գուրգեն Մայիսի (ծնված 22.02.1989թ.) Կոխպեցյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ Ազատան համայնքի 24 փողոց, 36 հասցեագրմամբ տնամերձ հողամասի վրա կառուցված 210,34 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շենքերի և շինությունների նկատմամբ և համարել օրինական:

2.1959-1980 թվականներին, մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 69,74 քառակուսի մետր արտաքին ընդհանուր մակերեսով երկու նկուղների օրինականացումը կատարել առանց վճարի գանձման:

3.2010-2020 թվականներին՝ 2001 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված 3,42 քառակուսի մետր արտաքին մակերեսով աստիճանների, 1,32 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանի, 85,87 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքի, 104,64 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակի և 4,01 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպների մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման կարգի 13-րդ կետի բ) ենթակետով նախատեսված վճարը` 6000 Հայաստանի Հանրապետության դրամ և կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցը, որը Ազատան համայնքի համար հաստատված է 0,086: Հաշվարկված վճարը oժանդակ կառույցների մեկ քառակուսի մետրի համար կազմում է 516 Հայաստանի Հանրապետության դրամ: 199,26 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունների օրինականացման վճարը կազմում է 102819 (մեկ հարյուր երկու հազար ութ հարյուր տասնինը) Հայաստանի Հանրապետության դրամ:

4.Շինությունների բնութագրում թիվ 2 համարակալմամբ, 44,63 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տան հատվածի գործառնական նշանակությունը փոխել ավտոտնակ:

5.Որոշման ընդունման օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված, սույն որոշման 3-րդ կետով հաշվարկված գումարը չվճարելու դեպքում` այս մասով որոշումն համարվում է ուժը կորցրած:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 12-ին:

7.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Համայնքի ղեկավար`                                  ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ազատան