Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանի աշխատակազմը փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի, սահմանել շուրջօրյա աշխատանքային գրաֆիկ և հերթապահություն՝ համաձայն հավելվածի:

2.Կազմակերպել արձակուրդում գտնվող աշխատակիցների հետկանչման գործընթաց:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանում ձևավորել զորահավաքային տեղամաս:

 

Համայնքի ղեկավար`                                  ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ազատան