Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈՒԼԻՍԻ 2021թվականի N 0

ՀԱՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ 1 ՓՈՂՈՑ 76 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ի կատարումն Ազատանի համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 32 որոշման և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ    Ե Մ

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքային սեփականություն համարվող, Ազատան համայնքի 1 փողոց, 76 հասցեագրմամբ    08-004-0092-0014 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական նշանակության հողամասում գտնվող 183 քառակուսի մետր մակերեսով մեկհարկանի շինությունը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը նվիրելու վերաբերյալ կնքել նվիրատվության պայմանագիր:

2.Շինության զբաղեցրած բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական  գործառնական նշանակության, 08-004-0092-0014 կադաստրային ծածկագրով 232 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառելու միջոցով, կադաստրային արժեքով՝ 283272 (երկու հարյուր ութսուներեք հազար երկու հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամով օտարել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը:

3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել գույքային իրավունքների պետական գրանցում նվիրառուի միջոցների հաշվին:

 

Համայնքի ղեկավար`                                  ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ազատան