Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈՒՆԻՍԻ 2020թվականի N 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արտակարգ Իրավիճակների նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1460 հարամանը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1

.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի 2020 թվականի աղետների ռիսկի կառավարման պլանը՝ համաձայն 1-ից 6-րդ հավելվածների:

2.Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեպքում` համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի N 6 հավելվածով նախատեսված՝ նվազագույնը երեք միջոցառում իրականացնելու դեպքում աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:

3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Համայնքի ղեկավար`                                  ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ազատան