Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՕԳՈՍՏՈՍԻ 2021թվականի N 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 1 ՓՈՂՈՑ 15 ՀԱՍՑԵԻ 08-004-0030-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Քաղաքացի Վարդգես Վաչագանի Վարժապետյանը (ծնված 17/11/1994 թվական) դիմել է Ազատան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող 08-004-0030-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն փոխվող 0,233 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության երեք պարիսպները օրինական ճանաչելու խնդրանքով: Շիրակի մարզի Ազատան համայնքի 1-ին փողոց, 15 հասցեի հողամասի վրա ինքնակամ կառուցված երեք պարիսպները կառուցվել են 2008-2020 թվականներին` 2001 թվականի մայիսի 15-ից հետո և հանդիսանում են ինքնակամ շինություններ, որոնք կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով: Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Համաձայն «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետի և նույն որոշման կարգի 9, 11, 12 և 13 կետերի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի        4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ազատան համայնքի համար 0,1209 է և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ կետի դրույթներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի 1-ին փողոց, թիվ 15 հասցեում քաղաքացի Վարդգես Վաչագանի Վարժապետյանի կողմից, սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,233 հեկտար ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված 37,9 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, հողամասի հատակագծում թիվ 3, 4, 5 համարակալմամբ բնակելի նշանակության երեք պարիսպները սահմանված վճարների դիմաց ճանաչել օրինական:

2.Ինքնակամ կառուցված բնակելի նշանակության պարիսպների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշման կարգի 13-րդ կետի ա) ենթակետով նախատեսված վճարը` 10000 Հայաստանի Հանրապետության դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը՝  որը Ազատան համայնքի համար 14-րդ գոտում հաստատված է 0,1209 է: Հաշվարկված վճարը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 1209 Հայաստանի Հանրապետության դրամ: Ինքնակամ կառուցված 37,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության պարիսպների օրինականացման վճարը կազմում է 45822 (քառասունհինգ հազար ութ հարյուր քսաներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Որոշման ընդունման օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված, սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի օգոստոսի 18-ին:

5.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Համայնքի ղեկավար`                                  ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ազատան