Այսօր: Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2021թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 31


Զեկ. ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ 08-004-0733-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Ազատանի գյուղական  համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի սեփականությունը հանդիսացող 1,00168 հեկտար մակերեսով ջրային նպատակային նշանակության, 08-004-0733-0013 կադաստրային ծածկագրով հողամասը գյուղատնտեսական ջրային կենդանիներ բազմացնելու նպատակով, մրցութային կարգով տրամադրել վարձակալության:

2.Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը  սահմանել 60000 դրամ:

3.Մրցութային մեկ քայլը սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով:

4.Հողամասը վարձակալությամբ օգտագործման տրամադրել քսանհինգ տարի ժամանակով` մինչև 2046 թվականի հուլիսի 1-ը:

5.Հողամասի վարձակալության պայմանագրում սահմանել ջրօգտագործման հետևյալ սահմանափակումները՝

1)օգտագործելի ջրային ռեսուրսից ավել ջրային ռեսուրսից ջուր վերցնելը, կամ այլ եղանակով նվազեցնելը,

2)ջրի քանակի կուտակումը, որը կհանգեցնի պատվարի ողողմանը կամ փլուզմանը,

3)ջրային հոսքի խոչընդոտումը կամ շեղումը,

4)ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ կեղտաջրերի արտանետումը, վնասակար նյութերի կուտակումն այնպիսի եղանակով, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսի վրա,

5)ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը, բացառությամբ տիղմակալած հատվածների մաքրման աշխատանքների:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(486.55 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատան 1 փ. 30շ.
0312-6-00-13
azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner