Այսօր: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 14
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2019 թվականի N 14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 17 ՓՈՂՈՑ ԹԻՎ 52 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիներ Մանվել Ժիրայրի Մահտեսյանը (ծնված 22/02/1981 թվական) և Գայանե Սամվելի Պապկիյանը (ծնված 22/02/1981 թվական) դիմել են Ազատան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իրենց պատկանող, Ազատան համայնքի 17-րդ փողոց, թիվ 52 հասցեի ինքնակամ կառուցված բնակելի տունը և շենք շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով: Շիրակի մարզի Ազատան համայնքի 17 փողոց, 52 հասցեում ինքնակամ կառուցված 210,18 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 68,82 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 65,42 քառակուսի մետր մակերեսով նկուղը, 3,94 քառակուսի մետր մակերեսով աստիճանները և 12,78 քառակուսի մետր մակերեսով պարիսպը կառուցվել են 2010-2015 թվականներին` 2001 թվականի մայիսի 15-ից հետո և հանդիսանում են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով: Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Համաձայն «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման կարգի 8, 9, 10, 11, 13 և 22.1 կետերի պահանջների, «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի թիվ 470-Ն որոշման և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի դրույթներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի 17-րդ փողոց, թիվ 52 հասցեում գտնվող, քաղաքացիներ Մանվել Ժիրայրի Մահտեսյանի և Գայանե Սամվելի Պապկիյանի կողմից, համասեփականության իրավունքով իրենց պատկանող տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված 361,14 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շենքերը և շինությունները ճանաչել օրինական: 2. Ինքնակամ կառուցված բնակելի տան և նրան կից ավտոտնակի, նկուղի ու աստիճանավանդակի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման կարգի 13-րդ կետի ա) ենթակետով նախատեսված վճարը` 10000 Հայաստանի Հանրապետության դրամ և կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցը, որը Ազատան համայնքի համար հաստատված է 0,086: Հաշվարկված վճարը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 860 Հայաստանի Հանրապետության դրամ: Ինքնակամ կառուցված 279,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան և նրան կից ավտոտնակի, նկուղի ու աստիճանավանդակի օրինականացման վճարը կազմում է 239940 (երկու հարյուր երեսունիննը հազար ինը հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Բնակելի տանը կից ինքնակամ կառուցված տնտեuական և oժանդակ կառույցների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման կարգի 13-րդ կետի բ) ենթակետով նախատեսված վճարը` 6000 Հայաստանի Հանրապետության դրամ և կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցը, որը Ազատան համայնքի համար հաստատված է 0,086: Հաշվարկված վճարը բնակելի տանը կից տնտեuական և oժանդակ կառույցների մեկ քառակուսի մետրի համար կազմում է 516 Հայաստանի Հանրապետության դրամ: 65,42 քառակուսի մետր մակերեսով նկուղի, 3,94 քառակուսի մետր մակերեսով աստիճանների և 12,78 քառակուսի մետր մակերեսով պարսպի օրինականացման վճարը կազմում է 42390 (քառասուներկու հազար երեք հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: 4. Որոշման ընդունման օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված, սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով հաշվարկված 282330 (երկու հարյուր ութսուներկու հազար երեք հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մարտի 25-ին: 6. Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner