Այսօր: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 16
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2019 թվականի N 16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի գ) կետի դրույթներով, ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» N633-Ն որոշման 4-րդ կետի ե) և 6-րդ կետի է) ենթակետերի.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`

1. Հաստատել` 1) Հայաստանի Հանրապետության «Շիրակի մարզի Ազատան համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը»՝ համաձայն N 1 հավելվածի. 2) Համայնքի հիմնական ցուցանիշները քաղաքացիական պաշտպանության վիճակի համաձայն N2 հավելվածի. 3) Համայնքի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի կառավարման, կապի և ազդարարման սխեման` համաձայն N 3 հավելվածի. 4) Համայնքի բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովման հաշվարկը` համաձայն N 4 հավելվածի. 5) Համայնքի բնակչության պատսպարման հաշվարկը` համաձայն N 5 հավելվածի. 6) Համայնքի բնակչության տարահանման հաշվարկը` համաձայն N 6 հավելվածի. 7) Համայնքի տարահանված բնակչության և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների անձնակազմի սննդամթերքով ապահովման հաշվարկը` համաձայն N7 հավելվածի. 8) Համայնքի տարահանված բնակչության անհրաժեշտ հագուստի և առաջին անհրաժեշտության ապրանքների ապահովման հաշվարկը` համաձայն N 8 հավելվածի. 9) Համայնքի ինժեներական ապահովման տեխնիկայի և տրանսպորտային միջոցների հաշվարկը` համաձայն N 9 հավելվածի. 10) Համայնքի քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների հաշվարկը` համաձայն N 10 հավելվածի: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Ղուկաս Մուրազյանին. Համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանի մեկ օրինակը տրամադրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարարական վարչությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner