Այսօր: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 18
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2019 թվականի N 18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 1 ՓՈՂՈՑ ԹԻՎ 95 ՀԱՍՑԵԻ ՇԵՆՔ -ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 757-Ն որոշման 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի պահանջները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ ՇԴ1/0494/02/18 վճիռը, որի համաձայն քաղաքացու համասեփականության իրավունքը ճանաչվել է հասարակական նշանակության շինության նկատմամբ և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի 1-ին փողոց, 95 հասցեագրմամբ անշարժ գույքի համասեփականատեր Լևոն Վաչագանի Եսայանի,` շենք շինությունների գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ դիմումը՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի 1-ին փողոց, 95 հասցեագրմամբ, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական գործառնական նշանակությամբ հողամասի վրա գտնվող 470,63 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության ճաշարանի ընդհանուր մակերեսից,՝ 1) 276,06 քառակուսի մետր մակերեսով, շինությունների բնութագրի 1 համարակալմամբ հատվածի նշանակությունը թողնել նույնը՝ հասարակական նպատակային նշանակության, ճաշարան գործառնական նշանակության, 2) 34,2 քառակուսի մետր մակերեսով, շինությունների բնութագրի 1-1 համարակալմամբ հատվածի նշանակությունը փոփոխել արտադրական նպատակային նշանակության, հացի փուռ գործառնական նշանակության, 3) 42,49 քառակուսի մետր մակերեսով, շինությունների բնութագրի 1-2 համարակալմամբ և 46,11 քառակուսի մետր մակերեսով, շինությունների բնութագրի 2 համարակալմամբ հատվածների նշանակությունը փոփոխել հասարակական նպատակային նշանակության, ավտոլվացման կետի գործառնական նշանակության, 4) 54,8 քառակուսի մետր մակերեսով, շինությունների բնութագրի 1-3 համարակալմամբ հատվածի նշանակությունը փոփոխել հասարակական նպատակային նշանակության, խանութ գործառնական նշանակության, 5) 5,77 քառակուսի մետր մակերեսով, շինությունների բնութագրի 1-4 համարակալմամբ հատվածի նշանակությունը փոփոխել հասարակական նպատակային նշանակության, աստիճանավանդակի գործառնական նշանակության, 6) 9,81 քառակուսի մետր մակերեսով, շինությունների բնութագրի 1-5 համարակալմամբ հատվածի նշանակությունը փոփոխել հասարակական նպատակային նշանակության, հարթակի գործառնական նշանակության, շինության հատվածներն ըստ նպատակին և նրանցից մակերեսով ամենամեծի գործառնական նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner