Այսօր: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 15
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2019 թվականի N 15

ՀԱՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման 30, 33 և 34 կետերով և 2003 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1532-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման, կազմակերպման և իրականացման նպատակով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Ստեղծել՝ 1) համայնքի տարահանման հանձնաժողով, հանձնաժողովի նախագահ նշանակել համայնքի ղեկավարի տեղակալին և հանձնաժողովի կազմը համալրել համայնքապետարանի աշխատակազմից, 2) քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ՝ ա. կապի՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Սամվել Հակոբյան բ. ինժեներական՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Արիստակես Հունոյան գ. բժշկական՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Մարիամ Բաշխմախչյան դ. մեքենայացված՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Ապետ Ղազարյան ե. անհատական պաշտպանության միջոցների բաշխման և հասարակական սննդի մատակարարման՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Տելման Մարգարյան, զ. գյուղատնտեսական կենդանիների, բույսերի և անտառների պաշտպանության՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Արայիկ Եսայան է. հասարակական կարգի պահպանման՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Հովհաննես Մկրտչյան, ը. փրկարարական՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Գուրգեն Մկրտչյան, թ. հակահրդեհային՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Մուշեղ Հունոյան, ժ. հետախուզական՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Անահիտ Սահրադյան: 2.Հաստատել համայնքում կազմավորումների և անձնակազմերի ցանկը՝ համապատասխան հավելվածով: 3.Հանձնարարել՝ 1) տարահանման հանձնաժողովի նախագահին՝ ա. քաղաքացիական պաշտպանության կազմավորումները համալրել անձնակազմով և համապատասխան գույքով, բ. կազմակերպել և իրականացնել համայնքի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, կազմավորումների անձնակազմի ուսուցումը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 22.01.2015թ. թիվ 46-Ն որոշման, գ. կազմել և յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 10-ը հունվարի 1-ի դրությամբ ճշտել համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 22.04.2004թ. թիվ 633-Ն որոշման: 4.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշման մասին իրազեկել ըստ պատկանելիության: 5. Սույն որոշման կատարման հսկողությունը իրականացնում եմ անձամբ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner