Այսօր: Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2020թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 18
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 18


Զեկ. ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, «ԱՂԱՍԻ-96» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԵՆՑԱՂԻ ՏԱՆ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-004-0092-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,084681 ՀԵԿՏԱՐ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՊԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 55 ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն որոշման  N 2 հավելվածով սահմանված «Հասարակական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկի» 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով, որ «ԱՂԱՍԻ-96» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հետագայում` ընկերության) սեփականության իրավունքով պատկանող կենցաղի տան շենքի 424.08 քառակուսի մետր ներքին մակերեսից 168.61 քառակուսի մետր մակերեսը օգտագործվում է որպես բնակելի տուն, իսկ մնացած` 255.47 քառակուսի մետրը` հասարակական նշանակությամբ (առևտրի սրահ, կենցաղային սպասարկում), հիմք ընդունելով ընկերության տնօրենի 2020 թվականի մարտի 27-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է համայնքի վարչական սահմանում գտնվող,  «ԱՂԱՍԻ-96» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող կենցաղի տան շենքի պահպանման ու սպասարկման համր նախատեսված  համայնքի սեփականություն հանդիսացող 08-004-0092-0001 կադաստրային ծածկագրով 0,084681 հեկտար էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա, հասարակական  կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում առկա  կենցաղի տան շենքի նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու նպատակով:

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար՝ Վարդան Իկիլիկյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ   1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի հողերի օտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

3.Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի վարչական սահմանում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող, 08-004-0092-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող, 0,084681 հեկտար, էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 55 որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատան 1 փ. 30շ.

0312-6-00-13

azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner