Այսօր: Ուրբաթ, 5 Մարտի 2021թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 38
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2020 թվականի N 38

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆԻ Ա.Ի.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱԶԱՏԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի «Ազատանի Ա.Ի.խաչատրյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել՝ այն միացնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ազատանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ:

2.Հաստատել միացումից հետո ընդլայնված «Ազատանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ:

3.«Ազատանի Ա.Ի.խաչատրյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված համայնքային գույքը և առկա ֆինանսական միջոցները փոխանցման ակտով հանձնել «Ազատանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

4.Սահմանել, որ միացած իրավաբանական անձի՝ «Ազատանի Ա.Ի.խաչատրյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավունքները և պարտականությունները oրենքի ուժով անցնում են «Ազատանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:


Կողմ -6

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԵՆԳՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԵՆԳՈՅԱՆ ՊԱՊ

ԻԿԻԼԻԿՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(509.47 Կբ)
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատան 1 փ. 30շ.
0312-6-00-13
azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner