|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 դեկտեմբերի 2020 թվականի N 36 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի ավագանին՝ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի վարձատրության չափը 2021 թվականի համար սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի աշխատավարձի նկատմամբ 60 տոկոսի չափով` ամսական 397000 (երեք հարյուր իննսունյոթ հազար) դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: |
Կողմ -6 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՆԳՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ԵՆԳՈՅԱՆ ՊԱՊ ԻԿԻԼԻԿՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(305.59 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|