Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի ավագանին՝ Ո Ր Ո Շ Ե Ց
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2021 թվականի համար.
1) «Ազատանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը հաստատել 30, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի,
2)«Ազատանի համայնքի Արփի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը հաստատել 26, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի,
3) Սույն կետի 1), 2), ենթակետերով հաստատված 92618 դրամից ցածր դրույքաչափերը, 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողների համար սահմանել 92618 դրամ:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: |