Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 34-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 55-Ա հրամանը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի ավագանին Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը 20:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը 2021 թվականի համար համաձայն հավելվածի, ընդ որում,` 92618 դրամից ցածր դրույքաչափերը, 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողների համար սահմանել 92618 դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: |