Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի տարածքում 2021 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի տարածքում 2021 թվականի տեղական վճարների դրույքաչափերը` համաձայն թիվ 2 հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: