Այսօր: Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 27
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2021 թվականի N 27

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-004-0029-0030 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Անդրանիկ Արամի Սահակյանը, իր 2021 թվականի  ապրիլի 22-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 22,18 քառակուսի մետր արտաքին մակերեսով անվադողերի վուլկանացման կետի, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, համայնքի սեփականությունը հանդիսացող 08-004-0029-0030 կադաստրային ծածկագրով 0.017993 հեկտար մակերեսով բնակավայրերի հողերի նպատակային նշնակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի (անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակ, համայնք Ազատան, 1-ին փողոց, 2/4) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի սեփականությունը համարված 22,18 քառակուսի մետր արտաքին մակերեսով անվադողերի վուլկանացման կետը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, համայնքի սեփականությունը հանդիսացող 08-004-0029-0030 կադաստրային ծածկագրով 0.017993 հեկտար մակերեսով բնակավայրերի հողերի նպատակային նշնակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակ, համայնք Ազատան, 1-ին փողոց, 2/4) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքով 792098 (յոթ հարյուր իննսուներկու հազար իննսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Անդրանիկ Արամի Սահակյանին (Անձնագիր AP0661913 տրված 15/12/2016, 030-ի կողմից, բնակության հասցե` մարզ Շիրակ, համայնք Ազատան, 47-րդ փողոց, տուն 5)։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար՝ Վարդան Իկիլիկյանին.

1) Որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա:

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -6

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԵՆԳՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԵՆԳՈՅԱՆ ՊԱՊ

ԻԿԻԼԻԿՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(716.21 Կբ)
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատան 1 փ. 30շ.
0312-6-00-13
azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner