Այսօր: Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2020թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 32
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2020 թվականի N 32

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԹՎՈՎ 7 ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒ ԵՐԿՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 16-ի թիվ 26, 2020 թվականի հուլիսի 15-ի թիվ 13, 14, 15, 16, 17 և 24 որոշումների և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43 հոդվածի   1-ին մասի 3-րդ կետի  դրույթներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ    Ե Մ

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի սեփականություն համարվող, որոշման 2-րդ կետով նախատեսված անշարժ գույքերը դասական աճուրդ վաճառքի միջոցով օտարել:

2.Օտարման ենթակա գույքերի լոտերի թիվը հաստատել 7: Օտարման ենթակա համայնքապատկան գույքն ըստ լոտերի՝

1)Լոտ 1 08-004-0125-0020 կադաստրային ծածկագրով 0,512866 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամաս և դրա վրա առկա 594,67 քառակուսի մետր մակերեսով անավարտ նկուղային շինություն: Մեկնարկային գինը՝ 9՛233՛000 Հայաստանի Հանրապետության դրամ:

2)Լոտ 2 08-004-0675-0035 կադաստրային ծածկագրով, 0,46382 հեկտար մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակությամբ հողամաս: Գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով: Մեկնարկային գինը՝ 2՛449՛000 Հայաստանի Հանրապետության դրամ:

3)Լոտ 3 08-004-0018-0004 կադաստրային ծածկագրով, 0,045587 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամաս: Բնակելի նշանակության կառույց իրականացնելու նպատակով: Մեկնարկային գինը՝ 240՛700 Հայաստանի Հանրապետության դրամ:

4)Լոտ 4 08-004-0034-0008 կադաստրային ծածկագրով, 0,020328 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամաս: Բնակելի նշանակության կառույց իրականացնելու նպատակով: Մեկնարկային գինը՝ 107՛332 Հայաստանի Հանրապետության դրամ:

5)Լոտ 5 08-004-0036-0028 կադաստրային ծածկագրով, 0,12485 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամաս: Որպես տնամերձ հողամաս օգտագործելու նպատակով: Մեկնարկային գինը՝ 659՛208 Հայաստանի Հանրապետության դրամ:

6)Լոտ 6 08-004-0057-0010 կադաստրային ծածկագրով, 0,095 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամաս: Բնակելի նշանակության կառույց իրականացնելու նպատակով: Մեկնարկային գինը՝ 501՛600 Հայաստանի Հանրապետության դրամ:

7)Լոտ 7 08-004-0058-0031 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակությամբ 0,818 հեկտար մակերեսով հողամաս և դրա վրա առկա պարիսպ: Գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով: Մեկնարկային գինը՝ 8՛435՛000 Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանում 2020 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 1100-ին, սույն որոշման 2-րդ կետում նշված համայնքապատկան անշարժ գույքերն օտարելու նպատակով, կազմակերպել հրապարակային սակարկություն:

4.Աճուրդային մեկ քայլը` մեկնարկային գնի 5%-ի չափով:

5.Աճուրդի մասին հայտարարությունը հրապարակել մամուլում և azdarar.am կայքում, մինչև սույն թվականի հուլիսի 27-ը ներառյալ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատան 1 փ. 30շ.

0312-6-00-13

azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner