Այսօր: Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 25
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2021 թվականի N 25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԻ 0.267 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի  1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մարտի 22-ի թիվ 48 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ՝ հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-004-0602-0002 կադաստրային ծակագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.267 հեկտար հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի նպատակային նշանակություններին համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու, անշարժ գույքի նկատմամբ համայնքի իրավունքները պետական գրանցման ենթարկելու և ինքնակամ կառուցված բնակելի տան շինությունն օրինականացնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանին`

1) ապահովել սույն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը,

2) հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:


Կողմ -6

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԵՆԳՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԵՆԳՈՅԱՆ ՊԱՊ

ԻԿԻԼԻԿՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(601.05 Կբ)
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատան 1 փ. 30շ.
0312-6-00-13
azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner