Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի ավագանին Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի «Ազատանի Ա.Ի.խաչատրյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել՝ այն միացնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ազատանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ:
2.Հաստատել միացումից հետո ընդլայնված «Ազատանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ:
3.«Ազատանի Ա.Ի.խաչատրյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված համայնքային գույքը և առկա ֆինանսական միջոցները փոխանցման ակտով հանձնել «Ազատանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
4.Սահմանել, որ միացած իրավաբանական անձի՝ «Ազատանի Ա.Ի.խաչատրյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավունքները և պարտականությունները oրենքի ուժով անցնում են «Ազատանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ փոխանցման ակտին համապատասխան: |