Այսօր: Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2020թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 34
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2020 թվականի N 34

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 1 ՓՈՂՈՑ ԹԻՎ 169 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆԱԾ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Սամվել Պավլիկի Գևորգյանը (ծնված 10/12/1977 թվական) դիմել է Ազատան համայնքի ղեկավարին` իր ընտանիքին՝ Ազատան համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1992 թվականի թիվ 2 որոշմամբ հատկացված 0,207 հեկտար մակերեսով բնակավայրերի տնամերձ հողամասի վրա գտնվող շենք շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու և օրինական համարելու խնդրանքով: Շիրակի մարզի Ազատան համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1992 թվականի թիվ 2 որոշմամբ Մարտիրոս Աբրահամի Գևորգյանին (ծնված 20/11/1927թ. մահացած 06/12/2006թ.) և Սամվել Պավլիկի Գևորգյանին  (ծնված 10/12/1977 թ.) հատկացվել է 0,207 հեկտար տնամերձ հողամաս, որի վրա գտնվող,՝ Շիրակի մարզի Ազատան համայնքի 1 փողոց, 169 հասցեագրմամբ, 1960 թվականին կառուցված, 142,13 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց, որը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա: Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Քաղաքացի Սամվել Պավլիկի Գևորգյանը, ով միևնույն ժամանակ հանդիսանում է Պավլիկ Մարտիրոսի Գևորգյանի ժառանգը, որն էլ իր հերթին եղել է Մարտիրոս Աբրահամի Գևորգյանի ժառանգը, փաստացի տիրապետում և օգտագործում է 0,207 հեկտար մակերեսով տնամերձ հողամասը և նրա վրա գտնվող շենք-շինությունները, որոնք «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի դրույթների համաձայն, համարվում են այն ֆիզիկական անձանց սեփականությունը, ովքեր տիրապետում են այդ գույքը` որպես սեփական գույք: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի դրույթներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1.Ճանաչել քաղաքացի Սամվել Պավլիկի Գևորգյանի սեփականության իրավունքը՝ Ազատան համայնքի 1 փողոց, 169 հասցեագրմամբ տնամերձ հողամասի վրա կառուցված 142,13 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շենքերի և շինությունների նկատմամբ և դրանցից 88,89 քառակուսի մետր արտաքին մակերեսով մառանները համարել օրինական՝ առանց վճարի գանձման:

2.Շինությունների բնութագրում նշված 1.2 կետի, 53,24 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության օժանդակ շինությունը թողնել ինքնակամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի օգոստոսի 25-ին:

4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատան 1 փ. 30շ.

0312-6-00-13

azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner