Այսօր: Շաբաթ, 4 Դեկտեմբերի 2021թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 33
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2021 թվականի N 33

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 42 ՓՈՂՈՑ ԹԻՎ 29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Մարինե Բագրատի Գյոլչանյանը (ծնված 28/10/1961 թվական) դիմել է Ազատան համայնքի ղեկավարին` իրեն Ազատան համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1992 թվականի թիվ 2 որոշմամբ հատկացված 0,1312 հեկտար մակերեսով բնակավայրերի տնամերձ հողամասի վրա գտնվող բնակելի տան նկատմամբ՝ իր սեփականության իրավունքը ճանաչելու և Ազատան համայնքի 42-րդ փողոց, թիվ 29 հասցեում ինքնակամ կառուցված 81,27 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունն օրինական ճանաչելու խնդրանքով: Շիրակի մարզի Ազատան համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1992 թվականի թիվ 2 որոշմամբ Մարինե Բագրատի Գյոլչանյանի անվամբ սեփականաշնորհվել է 0,1312 հեկտար տնամերձ հողամաս, որի վրա գտնվող,՝ Շիրակի մարզի Ազատան համայնքի 42 փողոց, 29 հասցեագրմամբ, 1969 թվականին կառուցված (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը) 81,27 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը հանդիսանում է ինքնակամ կառույց, որը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա: Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Քաղաքացի` Մարինե Բագրատի Գյոլչանյանը փաստացի տիրապետում և օգտագործում են 0,127791 հեկտար մակերեսով տնամերձ հողամասը և դրա վրա գտնվող ինքնակամ շինությունը, որը «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին  հոդվածի դրույթների համաձայն, համարվում է այն ֆիզիկական անձանց սեփականությունը, ովքեր տիրապետում են այդ գույքը` որպես սեփական գույք: Ղեկավարվելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման կարգի 8, 9, 10, 11 և 22.1 կետերի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի  1-ին մասի 8-րդ կետի դրույթներով`

                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1.Ճանաչել քաղաքացի Մարինե Բագրատի Գյոլչանյանի սեփականության իրավունքը՝ Ազատան համայնքի 42 փողոց, 29 հասցեագրմամբ տնամերձ հողամասի վրա 1969 թվականին ինքնակամ կառուցված 81,27 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան և նույն ծավալի մեջ կառուցված 20,84 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղի նկատմամբ և համարել օրինական,՝ առանց օրինականացման վճարների գանձման:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 22-ին: 3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(38.54 Կբ) Որոշում 33
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատան 1 փ. 30շ.
0312-6-00-13
azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner