Այսօր: Ուրբաթ, 5 Մարտի 2021թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 39
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2020 թվականի N 39

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԶԱՏԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2021 թվականի համար.

1) «Ազատանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը հաստատել 30, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի,

2)«Ազատանի համայնքի Արփի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը հաստատել 26, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի,

3) Սույն կետի 1), 2), ենթակետերով հաստատված 92618 դրամից ցածր դրույքաչափերը, 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողների համար սահմանել 92618 դրամ:

2.Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:


Կողմ -6

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԵՆԳՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԵՆԳՈՅԱՆ ՊԱՊ

ԻԿԻԼԻԿՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.12 Մբ)
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատան 1 փ. 30շ.
0312-6-00-13
azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner