Այսօր: Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2020թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 33
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ազատան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 0312-6-00-13, azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2020 թվականի N 33

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 17 ՓՈՂՈՑ ԹԻՎ 17 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Համլետ Նիկոլայի ՈՒնուսյանը (ծնված 07/02/1951 թվական) դիմել է Ազատան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող  08-004-0020-0061 կադաստրային ծածկագրով, Ազատան համայնքի     17-րդ փողոց, թիվ 17 հասցեի, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,241 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինական ճանաչելու խնդրանքով: Շիրակի մարզի Ազատան համայնքի 17 փողոց, 17 հասցեում ինքնակամ կառուցված՝  156,31 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, նույն ծավալի մեջ կառուցված 98,69 քառակուսի մետր արտաքին մակերեսով կիսանկուղը և 1,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը կառուցվել են 2014-2020 թվականներին` 2001 թվականի մայիսի 15-ից հետո և հանդիսանում են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով: Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Համաձայն «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 3-րդ կետի և նույն որոշման կարգի 8, 9, 10, 11, և 13 կետերի պահանջների, «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի թիվ 470-Ն որոշման և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ կետի դրույթներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի 17-րդ փողոց, թիվ 17 հասցեում գտնվող, քաղաքացի Համլետ Նիկոլայի ՈՒնուսյանի կողմից, համասեփականության իրավունքով իրեն, Եստեր Հովհաննեսի Ավագյանին (ծնված 16/01/1957 թվական), Արմենուհի (ծնված 14/11/1978 թվական), Սմբաթ (ծնված 25/11/1979 թվական) և Կոլյա (ծնված 06/11/1985 թվական) Համլետի ՈՒնուսյաններին  պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 156,31 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, նույն ծավալի մեջ կառուցված 98,69 քառակուսի մետր արտաքին մակերեսով կիսանկուղը և 1,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը ճանաչել օրինական:

2.Ինքնակամ կառուցված շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշման կարգի 13-րդ կետի ա) ենթակետով նախատեսված վճարը` 10000 Հայաստանի Հանրապետության դրամ և կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցը, որը Ազատան համայնքի համար հաստատված է 0,086: Հաշվարկված վճարը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 860 Հայաստանի Հանրապետության դրամ: Ինքնակամ կառուցված 256,7 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինությունների օրինականացման վճարը կազմում է 220762 (երկու հարյուր քսան հազար յոթ հարյուր վաթսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Որոշման ընդունման օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, սույն որոշման 2-րդ կետով սահմանված օրինականացման վճարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի օգոստոսի 1-ին:

5.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատան 1 փ. 30շ.

0312-6-00-13

azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner