Այսօր: Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2020թ.
Ազատանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 21
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 21


Զեկ. ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-004-0143-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,2000 ՀԵԿՏԱՐ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՊԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի ԹԻՎ 19 ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Գայանե Աշոտի Ավետիսյանի կողմից Ազատան համայնքի ղեկավարին հասցեագրված 2020 թվականի հունվարի 23-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, որով նախատեսվում է համայնքի վարչական սահմանում գտնվող,  Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 08-004-0143-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0.2000 հեկտար էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, տրանսպորտի գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում  ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինականացնելու և հողամասի նպատակային ու գործառնկան նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի ղեկավար՝ Վարդան Իկիլիկյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի հողերի օտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

3. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 8-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի վարչական սահմանում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-004-0143-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0,2000 հեկտար էներգետիկայի կապի տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, տրանսպորտի գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 19 որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԻԿԻԼԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատան 1 փ. 30շ.

0312-6-00-13

azatan.shirak@mta.gov.am, azatanmuni@inbox.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner