Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի համայնքի ավագանին՝ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի վարձատրության չափը 2021 թվականի համար սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի աշխատավարձի նկատմամբ 60 տոկոսի չափով` ամսական 397000 (երեք հարյուր իննսունյոթ հազար) դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: |